Սիրիայում անվտանգության ուժերը այսօր գործողություն են իրականացրել երկրի կենտրոնական հատվածի եւ Թուրքիային սահմանակից քաղաքներում: Ակտիվիստների տվյալներով, զոհվել է մի քանի մարդ:
Տեղացիների տվյալներով, սահմանամերձ հատվածում, զորքերը փորձում են կանխել քաղաքացիների զանգվածային փախուստը Թուրքիա: Ակտիվիստները հայտնում են, որ այսօր իսկ կառավարական զորքերը տանկերի ուղեկցությամբ մտել են Հոմս եւ Համա քաղաքներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



























