Մուամար Քադաֆիի որդիները` Սեյֆ Ալ-Իսլամն ու Մութասիմը փախել են ապստամբների կողմից շրջապատված Բանի-Վալիդ քաղաքից:
Այդ մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով ապստամբական Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլին:
Քադաֆիին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ են մնում դեռ երեք քաղաքներ: Նախկին բռնապետի գտնվելու վայրն առայժմ անհայտ է:




























