2001թ. սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ահաբեկչության համար դատապարտվել է առնվազն 35 հազար մարդ, որից 12 հազար 897-ը` Թուրքիայում: Այդ մասին ասվում է Associated Press-ի պատրաստած տեղեկանքում: Թուրքիան, ինչպես եւ Չինաստանը մեղադրվում են ահաբեկչության մասին հոդվածը քաղաքական բողոքները ճնշելու համար օգտագործելու մեջ:
Թուրքիան գլխավորում է դատապարտյալների ցանկը եւ աճի տեմպերով գերազանցում է բոլորին: Նրանց մեծ մասը Քրդական բանվորական կուսակցության անդամներ են:
Թուրքիան զգալիորեն խստացրել է հակաահաբեկչական օրենսդրությունը 2006թ.: Դրա արդյունքում, եթե 2005թ. հակաահաբեկչական հոդվածներով դատապարտվել էր 275 մարդ, 2009-ին` 3645: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, երկիրն արդարացիորեն է վերաբերվում իր քրդերին:



























