Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին, սեպտեմբերի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի դիմաց կանգնած վարորդը՝ Արտակ Մանուչարյանը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























