Եթե Իրանը սկսի բալիստիկ հրթիռների մատակարարումները Ռուսաստան, ապա ուկրաինական բանակը բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներ կարող է ստանալ։ Այս մասին Բահրեյնում անցկացված ֆորումի ժամանակ հայտարարել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Էյալ Հուլատան, հայտնում է պետական «Կան» մեդիակորպորացիան։

Ինչպես հաղորդում է «Իններորդ ալիքը», «Կան»-ի հաղորդագրության մեջ չկա ոչ մի ցուցում, որ խոսքը իսրայելական արտադրության հրթիռների մասին է։ Սակայն վերլուծաբանների եւ փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ նախազգուշացումը վերաբերում է հենց այս տեսակի զենքին:

Վկայակոչելով ԱԳՆ-ում իրազեկ աղբյուրի տեղեկատվությունը, «Կան»-ը հայտնել է, որ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ զրույցում բողոք է հայտնել Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման դեմ։