Հայաստանը մասնակցելու է Եվրոպական տնտեսական համաժողովին: Համաժողովը կայանալու է սեպտեմբերի 7-9-ին լեհական Կրինիցա քաղաքում:

Ինչպես հայտնում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը, Եվրոպական տնտեսական համաժողովը համարվում է ամենախոշոր քաղաքական եւ տնտեսական համաժողովը Դավոսից հետո: Դրան մասնակցում են 3-4 հազար քաղաքական եւ տնտեսական գործիչներ:

Համաժողովի կարեւորագույն նստաշրջաններից մեկը կրելու է «Հարավային Կովկաս. Նոր աշխարհաքաղաքական ծավալներ» անունը: Նստաշրջանը նախագահելու է Աշոտ Գրիգորյանը:

Վերջինս նաեւ նստաշրջան է բացել «Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհային քարտեզ եւ դրա հետեւանքները հանրության համար» վերտառությամբ` Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չարնոգուրսկու նախագահությամբ: