Աշխարհում լավագույն ԲՈՒՀ է ճանաչվել բրիտանական Քեմբրիջը: Վարկանիշի համաձայն, որը կազմել է QS ընկերությունը, Քեմբրիջի համալսարանը երկրորդ տարին անընդմեջ առաջ է անցնում Հարվարդի համալսարանին: Այնուհետեւ հաջորդում են Մասաչուսեթսի տեխնոլորգիական, Յելյան եւ Օքսֆորդի համալսարանները:

Ցանկում են հայտնվել երկու ռուսական համալսարաններ` Մոսկվայի պետական համալսարանն ու Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը: Նրանք հայտնվել են համապատասխանաբար 112-րդ եւ 251-րդ տեղերում:

Բարձր գնահատականի են արժանացել Ասիայի ԲՈՒՀ-երը: Մասնավորապես, Հոնգկոնգի համալսարանը 22-րդ տեղում է, Ճապոնիայի համալսարանը` 25-րդ, Սինգապուրի ազգային համալսարանը` 28-րդ:

QS վարկանիշի կազմման համար օգտագործվում են 6 չափանիշներ` վարկանիշը ակադեմիական միջավայրում (սա հիմնական չափանիշն է), գործատուների կողմից շրջանավարտների նկատմամբ առկա վերաբերմունքը, ԲՈՒՀ-ի աշխատակիցների հրապարակումներից մեջբերումները, ինչպես նաեւ օտարերկրյա դասախոսների ու ուսանողների հարաբերական թիվը:

QS-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ Քեմբրիջում մեկ տարի ուսանելը արտերկրի ուսանղների համար արժե միջինը 18-20 հազար դոլար, Հարվարդում ուսանելը` 38-40 հազար դոլար: