Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այց կկատարի Հայաստան, տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 23-ին Երեւանում պետության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Միջոցառումը տեղի է ունենալու նեղ եւ ընդլայնված կազմերով։

Երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում։ Գագաթաժողովի մասնակիցները  կքննարկեն նաեւ հարցերի լայն շրջանակ, որոնք կվերաբերեն փոխգործակցության տարբեր ոլորտներին եւ ուղղություններին։

Հաշվի առնելով այն, որ 2022-2023թթ. ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Բելառուսին, Ալեքսանդր Լուկաշենկոն կնշի առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա այդ շրջանում կենտրոնանալու են համատեղ ջանքերը։