Իրանում ժամանակավորապես երկու թերթ է փակվել: Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Փակվել է, մասնավորապես, ռեֆորմիստական ուղղվածություն ունեցող «Շահրվանդ է-Էմրուզ» պարբերականը` «տպագրության մասին օրենքը խախտելու համար»: Իշխանությունները փակել են նաեւ նաեւ «Ռուզեգար» օրաթերթը` «քարոզչական նյութեր» տպագրելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս երկու պարբերականները նախկինում եւս իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվել: Ներկայիս ժամանակավոր արգելքը, փորձագետները կապում են եկող տարվա մարտին Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Վերջին ժամանակներս այդ թերթերի էջերում հայտնվում էին նյութեր, որոնք քննադատում էին նախագահ Ահմադինեժադի գործունեությունը:




























