Միայն նոյեմբերին Բաքվում գրանցվել է կանանց նկատմամբ տաքսու վարորդների «ոչ էթիկական վարքի» 29 դեպք, գրում է haqqin.az-ը՝ ՆԳՆ մամուլի ծառայության վրա հղումով։

Միաժամանակ 1 դեպք վերաբերել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, 1-ը՝ գողությանը։

Այս ցուցանիշները խոսում են Բաքվում կանանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին։  Կանանց նկատմամբ նման պարզունակ վերաբերմունքով Ադրբեջանում դեռ «կռվում են կյանքի բարձր մշակույթի՝ երկրի կոչման համար»։