Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կոչին` թույլ տալ իր տեսուչներին ստուգել Իրանի ատոմային օբյեկտները, Թեհրանն արձագանքել է պատասխան առաջարկով:
Թեհրանը պատրաստ է թույլատրել ատոմային օբյեկտների լիակատար վերահսկողություն հինգ տարվա ընթացքում պատժամիջոցների հանման դիմաց, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի-Դավանին:
«Պատժամիջոցները հանելուց եւ փոխադարձ պարտավորությունները կատարելուց հետո նրանք կարող են ստանալ Իրանի ատոմային ոլորտի տեսչության իրավունքը»,- ըստ Press TV-ի, ասել է Աբբասի-Դավանին:




























