Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի ուղղությամբ։ Հինգշաբթի Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ մենք շատ ակտիվ  աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի ուղղությամբ», - ասել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մեծ եռանդով աշխատում է ռուսական տնտեսությունը թուլացնելու նպատակով եւ կանգ չի առնի, մինչեւ Ուկրաինան չհաղթի։

Եվրամիությունն արդեն պատժամիջոցների ութ փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ այս տարվա փետրվարից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն էր սկսել Ուկրաինայում։ Պատժամիջոցների վերջին փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի սկզբին։