Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը ցանկանում է երկիրը վերածել աշխարհում  մեծությամբ չորրորդ զենք արտահանողի, հաղորդում է Reuters-ը:

«Պաշտպանական արդյունաբերությունն ապագա աճի նոր շարժիչն է եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության առանցքը»,-ասել է նա Korea Aerospace Industries Ltd-ում կայացած հանդիպման ժամանակ։

Օգոստոսին Յուն Սուկ Յոլը հայտարարել է, որ մտադիր է երկրի պաշտպանական արդյունաբերությունը բարձրացնել չորրորդ տեղ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից հետո։

Նրա խոսքով՝ մեծ թվով երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան եւ Նորվեգիան, ձգտում են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, ինչը կօգնի ամրապնդել Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին դիմակայելու Հարավային Կորեայի կարողությունը՝ միաժամանակ նպաստելով միջազգային հանրության խաղաղությանն ու կայունությանը: