Ներկայումս Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Սիրիայում անցկացրած օրերի լուսանկարներից է հրապարակել թուրքական Haberturk-ը։

Լուսանկարներում պատկերված է Սիրիայում Օջալանի առանձնատունը, լողավազանը, թե ինչպես են Օջալանը եւ մյուս քուրդ զինյալների լողում ծովում եւ լողավազանում,  նրանց ֆուտբոլ խաղալն ու ծննդյան օրերի նշելը։

Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։