Թալիբները Նանգարհար նահանգում արգելել են կանանց այցելել բժշկի առանց տղամարդկանց ուղեկցության, հաղորդում է «Խաշթ-է սուբհ» թերթը:

Հրամանագրի համաձայն՝ կանայք չեն կարող այցելել բուժհաստատություններ կամ բժշկական զննում անցնել առանց տղամարդկանց ուղեկցության։

Նանգարհարում պարբերականի աղբյուրները հաստատում են, որ այդ հրամանագիրը տարածվել է նոյեմբերի 24-ին։

Աղբյուրները նաեւ հայտնում են, որ փաստաթուղթը ստացել են մզկիթների իմամները։