Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն եւ Ուկրաինայի գործընկեր Դենիս Շմիգալը ստորագրել են Լյուբլինյան եռանկյունու վարչապետների հռչակագիրը (եռակողմ տարածաշրջանային դաշինք Ուկրաինայի, Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համագործակցության համար - խմբ.)՝ համատեղ համագործակցության մասին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։

Բանակցությունները Կիեւում են տեղի ունեցել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մորավեցկին ժամանել է Կիեւ՝ քննարկելու փախստականների հարցերը։ Այցի շրջանակներում նա նաեւ ծաղկեպսակ է դրել Հոլոդոմորի զոհերի հուշարձանին։