Ղարաբաղում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրե։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ։

Տեղեկագիրը հայտնում է նաեւ, որ խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Իրավիճակի մոնիթորինգը 30 դիտակետերում շարունակվում է։

Իրականացվել է ադրբեջանական չորս ավտոշարասյան ուղեկցում։