Երեւանի քաղաքապետի առաջարկով, Երեւանի օրն այս տարի նշվելու է սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա հետ միասին: Հարցն ընդգրկվել է կառավարության նիստի օրակարգում, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: Ամենայն հավանականությամբ, քաղաքապետի առաջարկը կհաստատվի:

Նշենք, որ 2005 թվից սկսած Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Սակայն հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետարանը եւ Երեւանի վարչական շրջանները էական մասնակցություն են ունենալու անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, նպատակահարմար է համարվում բացառության կարգով այս անգամ միավորել տոները: