Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Քուվեյթի դեսպանատան բացումը, իսկ Քուվեյթում ՀՀ դեսպանատունն արդեն լիարժեք գործում է:
Այս մասին նշվել է ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` սեպտեմբերի 6-ին  տեղի ունեցած հանձնաժողովի հայկական կազմի նիստի ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում նշվել է, որ երկկողմ համագործակցության առումով  հեռանկարային են համարվում էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղավիացիայի, կրթության ու մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներ:

Նշենք, որ Քուվեյթը համարվում է ներմուծող երկիր, եւ վերջինիս շուկան բաց է նաեւ հայկական արտադրատեսակների համար: Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել  հանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերյալ: