Միջտարածաշրջանային կրթական «ՍելիԱս 2011» համաժողովը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, մեկնարկել է ՌԴ Աստրախանի մարզի Կրասնոյարսկի շրջանում:
«Համաժողովը, որի նպատակն է աջակցել երիտասարդությանը` տարբեր նախագծերի ստեղծման եւ իրականացման գործում, անցկացվում է արդեն 4-րդ անգամ, այն համառուսաստանյան «Սելիգեր» կրթական համաժողովի այսպես ասած կրտսեր եղբայրն է»,- «Ինտերֆաքս-Յուգ» գործակալությանը հայտնել են մարզի երիտասարդության հարցերի գործակալությունից:
Աշխատանքը համաժողովում իրականացվելու է 6 ուղղություններով` «Նորարարություններ եւ տեխնիկական ստեղծագործություններ», «Լիդերություն», «Ժողովուրդների բարեկամություն», «Տեղեկատվական հոսք», «Տարածք» եւ «Յուգ-Արտ»: Այդ ուղղություններով երիտասարդները կներկայացնեն իրենց նախագծերը, որոնցից լավագույնները գրանտներ կստանան:




























