Արցախի hանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 6-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր տեմպերի պահպանումը եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող թաղամասի անթերի հանձնումը բնակիչներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


























