Apple-ը iOS 5-ի հայտնվելու եւ iCloud-ի մեկնարկի հետ մեկտեղ այս տարվա աշնանը ծրագրում է նոր սոցիալական ցանց ստեղծել iOS-սարքավորումների համար, որոնք հիշեցնելու են Google Latitude կամ Loopt ծառայությունները: 9to5 Mac պարբերականի տվյալներով, Apple-ի նոր ծառայությունը թույլ կտա իմանալ, թե որտեղ են գտնվում օգտվողի ընկերները:

AppleInsider կայքի տվյալներով, Find My Friends անվանումով նոր նախագիծը սոցիալական ցանցին բնորոշ ստանդարտ գործառույթներ է ունենալու: Նաեւ հիաշատակվում են ստատուսներն ու ընկերների արգելափակումը:

Find My Friends-ին միացած անձինք կստանան ընկերների ցանկ, որը կարող են կիրառել ըստ ցանկության: