Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով այսօր` սեպտեմբերի 6-ին ձերբակալվել են եւս երկու սպաներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ նույն գործով կալանավորվել էին մեկ սպա` բուժկետի պետը, եւ մեկ ժամկետային զինծառայող: Ձերբակալված եւ կալանավորված զինծառայողների անունները չեն հաղորդվում նախաքննության գաղտնիության շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում:
Նախկինում կալանավորվածներից սպային մեղադրանք է առաջադրվել «Իշխանազանցություն» հոդվածով: Իսկ ժամկետային զինծառայողին` զինվորական կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով:
Դեռեւես որեւէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ «սպանություն» հոդվածով, թեեւ զինվորին դաժանաբար սպանել են:



























