Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն վարչական շրջանների տրամադրած տեղեկատվության` մայրաքաղաքի Դավթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն առանձնացվել են համապատասխան տարածքներ:
Մալաթիա-Սեաստիա վարչական շրջանում գործող հանրային սննդի 17 օբյեկտներից 7-ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10-ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել:
Ընդհանուր առմամբ, Երեւանի հանրային սննդի 168 օբյեկտներում արդեն ծխոների համար առանձնացված տարածքներ կան:




























