Ֆրանսիական էներգետիկ Electricite de France եւ գերմանական BASF ընկերությունները կստանան 15-ական տոկոս բաժնետոմսեր «Հարավային հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության օպերատոր ընկերությունից: Գազատարը «գազպրոմը» ծրագրում է անցկացնել Սեւ ծովի հատակով» Ռուսաստանից Բուլղարիա, այնտեղից էլ դեպի Իտալիա եւ Ավստրիա ու Գերմանիա: Իտալական ENI-ի բաժինը նախագծում կկրճատվի մինչեւ 50 տոկոս, հայտնել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը», իսկ ռուսական ձեռնարկության 50 տոկոս բաժինը չի փոխվի:
«Հարավային հոսքը» ռուս-իտալո-ֆրանսիական նախագիծ է, որը Նովոռոսիյսկից հասնում է Բառնա, ապա երկու ճյուղավորումներով դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա:




























