Շվեդական ինժեներներն աշխատում են նոր պաշտպանական տեխնոլոգիաների վրա, որոնք հնարավորություն կտան տանկին անհետանալ` թշնամուն խաբելով: Բրիտանական BAE Systems ընկերության շվեդական մասնաճյուղի մասնագետների կողմից ստեղծված Adaptiv տեխնոլոգիան օբյեկտին քամելիոն հատկություն է տալիս, հաղորդում է NEWSru.com-ը:
Ենթադրվում է, որ շարժական ռազմական տեխնիկան չի երեւալու ինֆրակարմիր ճառագայթման ժամանակ եւ համատասխանաբար հասանելի չի լինելու հակառակորդի ինքնանշանառման համակարգ ունեցող հրթիռների համար: BAE Systems-ի կայքում տեղադրված է ՎԻԴԵՈ` անտեսանելի տանկի մասին:




























