Սիրիական նավթի վրա էմբարգոյից հետո Եվրոպական միությունն սկսել է աշխատանքը Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, այս անգամ սահմանափակումները վերաբերում են սիրիական տնտեսական կառույցներին, հաղորդում են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Դիվանագետի խոսքով, դա կապված է նրա հետ, որ պաշտոնական Դամասկոսը չի ցանկանում լսել միջազգային հանրության կոչերը եւ դադարեցնել բռնությունները խաղաղ բնակչության եւ քաղաքական ընդդիմության հանդեպ: