Հոկտեմբերի 1-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը ծրագրում է սկսել բնական «Բլոկ-12» գազային հանքավայրի փորձնական հորատումը, որը մտնում է Իսրայելի եւ Կիպրոսի համատեղ ժամանակակից էքսկլյուզիվ տնտեսական գոտու մեջ:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Բլոկ-12»-ը գտնվում է իսրայելական «Լեվիաֆան» գազի հանքավայրից հյուսիս, որը համարվում է վերջին տասնամյակում բացված հանքավայրերից ամենախոշորը: «Հըզբոլլահ»-ը հայտնել է, որ «Լեվիաֆանտը» գտնվում է «լիբանանյան ջրերում»:
Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը հանդես է եկել Կիպրոսի սուվերենության դեմ ակնհայտ սպառնալիքներով: Նա հայտնել է, որ եթե «Բլոկ-12»-ի հորատումն սկսվի, ապա Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա: Նա ասել է. «Դա այդ տարածաշրջանում մեր ռազմական նավերի գտնվելու ստույգ պատճառն է: Հենց դրա համար մենք ստեղծել ենք հզոր բանակ եւ դրա համար ենք պատրաստում մեր զինվորներին: Նրանք չենք կարող հորատել այն վայրը, որն իրենց չի պատկանում»:




























