Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհին, սեպտեմբերի 6-ին, Ստեփանակերտից 13 կմ հեռավորությամբ, միմյանց են բախվել «Պեժո» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում է ընթերցողը, բախումն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. ճանապարհին մառախուղ է։
«Պեժո»-ի վարորդը, 62-ամյա Իրանի քաղաքացի Ժորժիկ Հայրապետյանն ազդրի եւ կոնքի բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց։ «Լեքսուս»-ի վարորդն ու ուղեւորը չեն տուժել։
Ինչպես ընթերցողին տեղեկացել է Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցի գլխավոր բժիշկը, հիվանդանոց բուժանձնակազմը անում է ամեն ինչ՝ տուժածին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար, եւ պատրաստ են բուժումն ավարտին հասցնել։
NEWSmaker Արա Հակոբյան



























