Փոքր գյուղի բնակիչները Ֆիլիպիններում հսկայական կոկորդիլոս են բռնել, որի երկարությունը հասնում է 6.4 մետրի, իսկ քաշը` 1 տոննայի: Այդ մասին հաղորդում է rbc.ru` վկայակոչելով Daily Mail-ը:

Ֆիլիպինցիները երեք շաբաթ շարունակ փորձել են որսալ կոկորդիլոսին, որը 20 տարի շարունակ վախի մեջ էր պահում այդ շրջանի բնակիչներին: Կոկորդիլոսի բռնելու գործին մասնակցել է 100 ֆիլիպինցի:

Նրանք ցանցից պատրաստված 4 թակարդ են պատրաստել կոկորդիլոսի համար, սակայն կենդանին պատռել է դրանք: Այդ ժամանակ մարդիկ որոշել են պողպատալարից թակարդ պատրաստել: Դա հաջողությամբ է պսակվել եւ, ի վերջո, կոկորդիլոսին բռնել են:

Չնայած հսկա կոկորդիլոսին կասկածում են մարդկանց սպանության մեջ, սակայն նրանց սպանել չեն պատրաստվում: Դրա փոխարեն նրան կդարձնեն Ագուսանի էկոլոգիական կենտրոնի նոր  «հրաշալիքը»: