Իտալիայում գործադուլի մասնակիցները, ովքեր բողոքում են կառավարության տնտեսական խիստ բարեփոխումների դեմ, որոնք ուղղված են պետական պարտքի կրճատմանը, դրոշներ են վառել, ձվեր ու վառվող շշեր նետել բանկերի ուղղությամբ, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Մի քանի իտալական քաղաքներում, այդ թվում Հռոմում, բախումներ են սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջեւ:

Միաժամանակյա գործադուլը կազմակերպել է Հռոմի Cgil արհմիությունը: Բացի այդ, տասնյակ հազարավոր ուսանողներ, թոշակատուներ եւ բանվորներ երթով անցել են Պալերմոյից` Թուրին:

Հուլիսի սկզբին Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունըհավանություն է տվել բյուջետային միջոցների տնտեսման ծրագրին, որը նախատեսում է առաջիկա 4 տարում ծախսերի կրճատում 47 մլրդ եվրոյով:

Երկրի իշխանությունների որոշումը զանգվածային դժգոհություն է առաջ բերել, քանի որ ըստ այդ ծրագրի, պետք է կրճատվեն բնակչության, պետական ծառայողների, այդ թվում բժիշկների ու ուսուցիչների սոցիալական դոտացիաները, մեծանա հարկային բեռը եւ նվազի աշխատավարձի մակարդակը: