Թուրքիայում ՆԱՏՕ-ի Եվրոհակահրթիռային պաշտպանության համակարգի ռադիոլոկացիան կայանի տեղակայումը կարեւոր քայլ է ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իսպանացի գործընկերոջ՝ Խոսե Լուիս Ռոդրիգեսի հետ հանդիպումից հետո։

«Մենք կառավարական մակարդակով քննարկել ենք դրա հետ կապված հարցերը եւ որոշում ընդունել։ Ռադարի տեղակայումը Թուրքիայի համար խնդիրների պատճառ չի դառնա»,- ասել է Էրդողանը։

Իրանն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարի առկայությունը տարածաշրջանն ապակայունացնող գործոն կդառնա։

Տեղական փորձագետները նշում են, որ Անկարայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունները կվատանան։ Էրդողանն այս առումով ասել էր, որ դրանք «սովորական անդրկուլիսյան գործեր են», եւ ռադարի տեղակայումը բացասական ազդեցություն չի ունենա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուq Ունալը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ համակարգի ստեղծման շրջանակում: Ռադարի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի համաժողում, եւ Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է նախաձեռնության իրականացմանը: