Երկրի վրա սեպտեմբերի 9-ին մագնիսական փոթորիկ է սպասվում: Մագնիսական փոթորկի պատճառ կարող է հանդիսանալ նախօրեին Արեւի վրա տեղի ունեցած երկու հզոր ռենգենյան բռնկումները:

«Մի քանի օրից Երկիր մոլորակին կհասնի արեւային պլազմայի հոսքը, ուստի սեպտեմբերի 9-ին սպասվում է բարձր գեոմագնիսական ակտիվություն, հնարավոր են արեւային փոթորիկներ»,- «ՌԻԱ նովոստիին» հայտնել է երկրային մագնետիզմի, իոնոսֆերայի եւ ռադիաալիքների տարածման ինստիտուտի տիեզերական եղանակի կանխատեսման կենտորնի ղեկավար Սերգեյ Գայդաշը:

Նրա խոսքով, արդեն երեկ արձանագրվել է Արեւից պրոտոնների հոսքի աճ, թեեւ այն դեռ չի հասել տիեզերական տեխնիկայի համար վտանգավոր աստիճանի: Այդ աճը դեռ կշարունակվի: