Անկախ Պետությունների Համագործակցության երկրների դիվանագետներն արտաքին քաղաքականության պլանավորման փորձի փոխանակում են կատարել, հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարությունների միջեւ «ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների արտաքին քաղաքականության պլանավորման մասին» թեմայով խորհրդակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի օրը՝ Մինսկում Համագործակցության գրասենյակում։

Դիվանագետները գնահատականներ են փոխանակել աշխարհում եւ ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման հիմնական միտումների վերաբերյալ՝ նշելով իրավիճակի գնահատման մոտեցումների համահունչ լինելը։ Քննարկման արդյունքներով՝ կողմերը աշխատանքային շփումները շարունակելու փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել, հայտնել են Համագործակցության գործադիր կոմիտեից։