Իրանում տեղի է ունեցել չորս մարդկանց մահապատիժը, ովքեր մեղավոր են ճանաչվել թմրավաճառությամբ զբաղվելու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է իրանական «Շարգ» թերթը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրանք գլխատվել են երեկ Իրանի հարավում` Քերման քաղաքում:

Անցած տարվա ընթացքում կախաղան են բարձրացվել 179 մարդ: Այս տարի կախաղան են բարձրացվել 184 մարդ: