Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ստեղծել է քաղաքացիական պատասխանատվության պարտադիր պահովագրության վերաբերյալ օրինագծի իր տարբերակը։ Փաստաթուղթը նախատեսում է ունեցվածքի համար վճարները հասցնել 400 հազար ռուբլու, իսկ կյանքի եւ առողջության համար փոխհատուցումները պետք է աճեն անձի համար մինչեւ 500 հազար ռուբլու։

Անձը ապահովագրողից գումար կարող է ստանալ, անգամ եթե նրան անվճար են բուժում։ Իսկ մահվան վճար կարող են ստանալ ոչ միայն առանց կերակրողի մնացածներն, այլ նաեւ վթարում մահացածների հարազատները։

Միաժամանակ, կավելանա նաեւ ապահովագրական պոլիսի արժեքը։ Ֆինանսների նախարարության առաջարկով, պահանջվում է տարիֆն ավելացնել 50 տոկոսով, ինչը լրջորեն կանդրադառնա ավտոտերերի գրպանների վրա, հայտնում է Авто.Вести.Ru-ն։

Նշենք, որ Հայաստանում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքն ուժի մեջ մտել է ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ ԱՊՊԱ չունեցող քաղաքացիները տուգանվում են 50 հազար դրամի (շուրջ 140 դոլար) չափով։

«ՌՈՍՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ» կնքված ԱՊՊԱ-ների թվով Հայաստանում դարձել է բացարձակ առաջատար։

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «ՌՈՍՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության փոխհատուցումները կազմել են շուրջ 649 մլն դրամ։ Նշենք նաեւ, որ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության փոխհատուցումները զիջում են ունեցվածքի եւ անձի ապահովագրության փոխհատուցումներին։