Ղազախստանն աջակցելու է ԵԱՀԿ անդամ-պետությունների` համընդգրկուն անվտանգության աջակցության ընդհանուր ջանքերին, հայտարարել է պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը ԵԱՀԿ անվտանգության ոլորտի համագործակցության համաժողովի բացմանը Վիեննայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք հստակ գիտակցում ենք ողջ պատասխանատվությունը, որ մեզ վրա դնում է համաժողովի նախագահությունը»,- ասել է նա:
Անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովը ԵԱՀԿ երկու հիմնական դիրեկտիվ ուղղություններից է, որ գործում է պարբերական հիմունքներով: Այն ստեղծվել է ռազմական անվտանգության եւ կայունության հարցերով բանակցությունների եւ խորհրդակցությունների համար:




























