Թաթարստանի մայրաքաղաքում կմեկնարկի Կազանի միջազգային 7-րդ կինոփառատոնը: Աստղային ուղեգորգով կքայլեն իտալացի դերասան, Կաննի մշտական պատվավոր հյուր Օրնելա Մուտին, ռուսական կինոաստղ Արմեն Ջիգարխանյանը, Իվար Կալնինսը, Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան, Դմիտրի Դյուժեւը, Կիրիլ Սաֆոնովը:

Փառատոնի բացման արարողությունը կվարի ռուսական կինոաստղ Օլգա Կաբոն: Փառատոնի կարգախոսն է` «Մշակույթների երկխոսության միջոցով` երկխոսության մշակույթ»:

29 երկրներից մրցույթում ներկայացված է 19 ֆիլմ եւ 41 անիմացիոն ֆիլմ: Ֆիլմերը գնահատելու համար մրցույթի ֆորումում ներկայացված է միջազգային ժյուրի: Եւս 25 ֆիլմեր ծրագրված են ոչ մրցակցային ծրագրում: Ցուցադրությունները տեղի կունենան «Գրանդ սինեմա», «Քորսթոն» եւ «Միռ» կինոթատրոններում: