Վերջին տվյալների համաձայն, այսօր` սեպտեմբերի 7-ին, Նյու Դելիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի, եւս 76 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածներ:
Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները, մասնավորապես, CNN-ի նորությունների ծառայության կայքը, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Ավելի վաղ, արմատական իսլամիստական «Հարքաթ ուլ-Ջիհադի ալ-Իսլամի» կազմակերպությունը, որը տեղակայված է Պակիստանում եւ սերտ կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ, իր վրա էր վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Նյու Դելիի ոստիկանությունը տարածել է այդ հանցագործության մեջ կասկածվողների ֆոտոռոբոտը:



























