ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) հրապարակել է լուսնային մակերեսի նկարներ: Լուսանկարներն արվել են բարձր որակի տեսախցիկից, որը տեղադրված էր Lunar Reconnaissance Orbiter համակարգի վրա: NASA-ն պնդում է, որ նկարների վրա կարելի է տեսնել «Ապոլոնի» վայրէջքի վայրը (12,14 եւ 17-րդ) եւ նույնիսկ տեսնել աստղագնացների հետքերը, որոնք ուսումնասիրել են Լուսնի մակերեսը: Այս մասին տեղեկացրել է BFM.ru ռադիոկայանի կայքը:
Այս նկարները պետք է վերջ դնեն «լուսնային դավադրությանը», որի համաձայն` ամերիկացիների վայրէջքը Լուսնի վրա խաբեություն էր, հաղորդել է NEWSru.com-ն:




























