Երկու մարդ է փրկվել Յարոսլավլում օդանավի վթարից, որում եղել է հոկեյի «Լոկոմոտիվ» թիմը: Նրանից մեկը Ալեքսանդր Գալիմովի հոկեյի ակումբ անդամ է, մյուսը`անձնակազմի անդամ: Այս մասին Р-Спорт գործակալությանը հայտնել է երկաթուղու գլխավոր տնօրեն Յուրի Լուկինը:
Հիշեցնենք, որ Յարոսլավլում, ՅԱԿ-42 օդանավը թռիչքի ժամանակ թեքվել է ձախ եւ վայր ընկել օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա: Այն այրվել է: Մինսկ թռչող ինքնաթիռում կար 45 ուղեւոր, այդ թվում` հոկեյի «Լոկոմոտիվ» թիմի անդամներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` փրկվել է երկու մարդ, այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»



























