Անգլիայում արգելել են գովազդել բջջային հեռախոսների սրահներ` Հիսուսի նկարով: Phones 4U ընկերությունը 2011թ ապրիլի 21-ին Զատիկից քիչ առաջ մի գովազդ է տարածել: Հայտարարության մեջ ներկայացված էր Հիսուսի մուլտիպլիկացիոն բնույթի նկարները եւ կարգախոս, որը խոստանում էր հաճախորդներին Samsung Galaxy Android հեռախոսների հիասքանչ գնումներ: Դրանից հետո սպառողների կողմից բողոքներ են ստացվել:
Բրիտանական գովազդի կարգավորողը ASA (The vertising Standards Authority) արգելել է պատկերել Հիսուսին` դա համարելով անհարգալից վերաբերմունք քրիստնեության նկատմամբ: Այս մասին հաղորդել է Lenta.ru-ն:



























