Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրպարակվել է սեպտեմբերի 7-ին Յարոսլավլ քաղաքի օդանավակայանի մոտ կործանված Յակ-42 օդանավի 37 ուղեւորների եւ անձնակազմի 8 անդամների անունները։ Նշենք, որ օդանավում էին հոկեյի «Լոկոմոտիվ» թիմի անդամները։
Օդանավում, բացի Ռուսաստանի քաղաքացիներից, եղել են նաեւ 11 արտասահմանցիներ, այդ թվում նաեւ՝ թիմի գլխավոր մարզիչ Բրեդ Մաքքրիմոնը։
Վերջին տվյալներով, աղետի հետեւանքով զոհված 35 մարդկանց դիակները հայտնաբերվել են։ Երկու մարդ` բորտ ուղեկցորդն ու հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը կենդանի են։ Սպորտսմենի մարմնի 80 տոկոսը պատված է այրվածքներով։
Հիշեցնենք, որ օդանավում էին «Լոկոմոտիվի» հիմանական կազմի անդամները։ Թիմը մեկնում էր Մինսկի «Դինամո»-ի հետ հանդիպմանը։
Դեպքւ առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ օդային տրանսպորտի ղեկավարման անվտանգության կանոնների կախտման մասին օրենքով։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, եւ տեղեկացրել, որ մեկնելու է աղետի վայր։



























