Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով կասկածվում է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին օգնելու մեջ, իր կոլգիային կոչ է արել երկխոսել ընդդիմության հետ: Նա այդ մասին հայտնել է պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իրանը` Սիրիայի կարեւոր դաշնակիցը, ավելի վաղ մեղադրում էր Իսրայելին եւ ԱՄՆ-ին` իր երկրում զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Արեւմտյան երկրներն էլ իրենց հերթին մեղադրում էին Իրանին` ընդդիմության դեմ ռեպրեսիաներ կիրառելու հարցում Ասադին օգնելու մեջ: