Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Նաջարը սեպտեմբերի 19-ին կայցելի Մոսկվա:

Նախատեսվում է նրա հանդիպումը Թմրաշրջանառության հարցերով Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ: Քննարկվելու են նաեւ անվտանգության ոլորտում համագործակցության հետ կապված խնդիրներ, հաղորդում է ԻՌՆԱ-ն: