Կարեւոր է համոզվել, որ հետխորհրդային երկրներում ԱՄՆ-ի կենսաուսումնասիրությունները չեն սպառնում Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում՝ Անդրկովկասի տարածաշրջանի հետ համագործակցությանը՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ակտիվության բացահայտման ֆոնին։

«Մեզ համար կարեւոր է համոզվել, որ մեր սահմանների անմիջական հարեւանությամբ իրականացվող կենսաբանական հետազոտությունները, հատկապես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համատեղ, սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է ընդունում Ռուսաստանի կողմից առաջ քաշվող նախաձեռնությունները՝ կենսաանվտանգության ոլորտում համագործակցության իրավական հիմքի ձեւավորման ուղղությամբ։

Դիվանագետը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնական պատասխան է ակնկալում Վրաստանից՝ ռուս փորձագետների կողմից Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոն այցելելու հարցմանը։