Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին:

Հայաստանն այս կազմակերպության հիմնադիր անդամ է եւ նիստին մասնակցել է ամբողջ պատվիրակությամբ:

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված՝ նիստն անցել է բավականին լարված: