Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին ասել է, որ Ուկրաինայի խաղաղ բանակցությունները «ռուսական վերազինման համար թզենու տերեւ լինել չեն կարող»՝ հավելելով, որ Մոսկվայի հնարավոր բարեխիղճ բանակցությունների համար ոչ մի նախադրյալ չի տեսնում:
Թեեւ Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս շուտ տեղի ունենան, այնուամենայնիվ, ըստ նրանց, Ուկրաինան ցանկացած բանակցության համար չափանիշներ պետք է սահմանի:
«Ցանկացած բանակցություն պետք է իրական լինի, դրանք պետք է լինեն բովանդակալից, դրանք չեն կարող լինել միայն թզենու տերեւ Ռուսաստանի վերազինման եւ զինվորների հետագա հավաքագրման համար», - ասել է Քլերլին Sky News-ին:
«Իրականում ես ռուսական կողմից որեւէ նախադրյալ չեմ տեսնում, որը ինձ վստահություն կտար, որ Վլադիմիր Պուտինը բարեխղճորեն է մոտենում այս բանակցություններին։ Ընդգծված հռետորաբանությունը դեռեւս շատ հակադրական է»:




























