ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ստամբուլը հարմար հարթակ է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ շփումների համար, բայց Մոսկվան Վաշինգտոնի կողմից կառուցողական մոտեցում չի տեսնում։

«Այդ շփումները վարվում են առանձին տրեկում։ Ստամբուլը հարմար հարթակ է նման շփումների համար։ Կարող եմ ասել, որ ցանկացած շփում օգտակար է, բայց, ցավոք, մենք ամերիկյան կողմից կառուցողական՝ որեւէ կոնկրետ արդյունքի ուղղված մոտեցում չենք տեսնում»,- ասել է Վերշինինը ռուս լրագրողներին Ստամբուլում թուրքական կողմի հետ բանակցություններից հետո։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը պատմել էր Թուրքիայում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ պրոֆիլային վարչությունների մակարդակով ընթացող հանդիպման մասին՝ վիզային հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ստամբուլյան հանդիպումը ազդանշան չէ այն մասին, որ Մոսկվան վերսկսում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ խոշոր թեմաների վերաբերյալ, սա տեխնիկական շփում է։