Այս տարվա սեպտեմբերի վերջին Visa-ն Հայաստանում սկսեց վճարումների անվտանգության արշավ, որի նպատակն էր տեղական բնակչությանը կրթել ֆինանսական գրագիտության ոլորտում, բարձրացնել Visa-ի սպառողների իրազեկվածությունը անձնական տվյալների ավելի լավ պաշտպանության անհրաժեշտության մասին, ինչպես նաև բացահայտել խաբեության և սոցիալական ինժեներիայի կիրառմամբ խարդախությունների դեպքերը, երբ հանցագործները տարբեր հնարքներ են օգտագործում վստահություն ձեռք բերելու և անձնական տեղեկություններ ստանալու համար՝ հիմնականում սոցիալական մեդիա հարթակների միջոցով:
NEWS.am-ը զրուցել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի հետ՝ ավելին իմանալու նախաձեռնության հիմնական արդյունքների և վճարումների անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած ընթացիկ մարտահրավերների մասին։
Ո՞րն էր Հայաստանում Վճարումների անվտանգության արշավ սկսելու նպատակը։
Վճարումների անվտանգությունը Visa-ի հիմնական արժեքներից և առաջնահերթություններից է: Երկար տարիներ ամբողջ աշխարհում մենք օգնում ենք մեր հաճախորդներին ավելի լավ պաշտպանել անձնական տվյալները, ապահովել էլեկտրոնային վճարումների անվտանգությունն ու հուսալիությունը և պարզեցնել այս գործընթացը՝ տրամադրելով վճարային հարմար լուծումներ: Նույն նպատակին է ծառայում վերջերս Հայաստանում մեկնարկած վճարումների անվտանգության արշավը։ Որպես առաջատար նորարարական և տեխնոլոգիապես առաջադեմ համաշխարհային ցանց՝ Visa-ն խորապես հավատում է գիտելիքի փոխանակման և ֆինանսական գրագիտության ոլորտում իրազեկվածության բարձրացմանը նպաստելու կարևորությանը: Նախաձեռնությունը նպատակ ունի ամուր հիմքեր ստեղծել անվտանգ և ապահով վճարային միջավայրի համար յուրաքանչյուր Visa քարտապանի համար ողջ աշխարհում: Այսպիսով՝ անկանխիկ գործարքների զարգացման համատեքստում մենք որոշեցինք, որ կատարյալ պահ է Հայաստանի բնակչությանը խիստ անհրաժեշտ հմտություններով զինելու համար, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արագ հայտնաբերել խարդախությունը և ապահովեն իրենց միջոցների անվտանգությունը Visa-ի հետ։
Որո՞նք են քարոզարշավի հիմնական արդյունքները:
Առաջին հերթին նախաձեռնությունն ուղղված էր Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը՝ հնարավորինս շատ մարդկանց ներգրավելով, սակայն քարոզարշավի ընթացքին զուգահեռ մենք տեսանք նկատելի արդյունքներ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ջանքերի շնորհիվ ներգրավել ենք ավելի քան մեկ միլիոն մարդու: Բացի այդ, մենք գործարկեցինք ինտերակտիվ առցանց խաղ սպառողների համար և ներկայացրինք Արմենին՝ վիրտուալ ֆինանսական օգնականին, որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը տարբեր տեսակի խարդախությունների և դրանք հայտնաբերելու ուղիների մասին: Այս նախաձեռնության մեկ այլ ուշագրավ արդյունքն այն էր, որ խաղը ներգրավեց մոտ 5000 մարդու, ինչը ևս մեկ անգամ հաստատում է արշավի հաջողությունը։ Հատկանշական են նաև արշավի ընթացքում անցկացված հարցման արդյունքները՝ առցանց վճարումների ոլորտում առկա միտումները գնահատելու և տեղացի սպառողների սովորությունները ուսումնասիրելու նպատակով։ Արդյունքները ցույց տվեցին Հայաստանի բնակչության մեծ հետաքրքրությունը ֆինանսական գրագիտության նկատմամբ և առցանց գնումներին առաջնահերթություն տալու միտման աճը։ Հարցվածների 55%-ը գնումներ կատարելիս նախընտրում է վճարել բանկային քարտով, իսկ 35%-ը ամսական մի քանի անգամ գնումներ է կատարում առցանց։ Շատ հաճելի անակնկալ էր նաև հանրության ակտիվ մասնակցությունը՝ ընդամենը երկու շաբաթում հարցմանը մասնակցել է մինչև 1000 մարդ։
Բացի վերը նշված հաջողություններից, հիմնական ձեռքբերումներից մեկը, իմ կարծիքով, եղել է նաև խաբեություններից և սոցիալական ինժեներիայի կիրառությամբ խարդախություններից ավելի լավ պաշտպանվելու տարբեր մեթոդների ներդրումը: Այս առումով, քարոզարշավի շրջանակում, մեր մեդիա գործընկերոջ աջակցությամբ, մենք հայաստանցիներին ակտիվորեն տրամադրեցինք կարևոր ու անհրաժեշտ խորհուրդներ և գործնական հմտություններ՝ սոցիալական մեդիայի պարզ և համապարփակ գրառումների տեսքով: Վերջապես, ինչը ոչ պակաս կարևոր է, ակնառու ձեռքբերում էր մի շարք հայ հասարակական գործիչների, այդ թվում ոլորտի փորձագետների և բովանդակություն ստեղծողների մեծ հետաքրքրությունն ու նվիրվածությունը: Նրանք անդադար աջակցել են Visa-ին տեղեկատվության տարածման և քարոզարշավին ավելի մեծ լսարանների ներգրավման գործում իրենց սոցիալական մեդիա հարթակների միջոցով, որոնք ներառում են հազարավոր հետևորդներ և բաժանորդներ: Այսպիսով, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մեր քարոզարշավի արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները:
Արշավի շրջանակում, News.am-ի հետ համատեղ Visa-ն հրապարակել է վճարումների անվտանգության մասին տեսանյութեր և համագործակցել ՀՀ Կենտրոնական բանկի, Glovo-ի և ID Bank-ի հետ։ Ո՞րն էր այս տեսանյութերի նպատակը։
Այո, մենք հպարտ ենք, որ Visa-ի և մեր գործընկեր ընկերությունների մասնակցությամբ բոլոր հինգ վլոգները հսկայական ուշադրության են արժանացել հանրության կողմից՝ ավելի քան 200,000 մարդ դիտել է տեսանյութերը: ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լեւոն Սահակյանը խոսել է Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում երկրի հիմնական ֆինանսական հաստատության ներգրավվածության մասին։ ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնն այս ուղղությամբ իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ բացել է ուսուցողական-տեղեկատվական abcfinance.am կայքը և ֆինանսական ծառայությունների համեմատության գործիքը, որը կոչվում է fininfo.am, ինչպես նաև ամեն տարի երկրում իրականացնում է «Իմ ֆինանսների ամիս» նախագիծը: Այսպիսով, ինչպես տեսնում եք, Հայաստանում տարբեր հետաքրքիր ֆինանսական միջոցառումներ են իրականացվում, և մենք կարծում ենք, որ մեր առաքելությունը նաև նման միջոցառումներին կարևորություն տալն է։
Մեր վլոգներում ներգրավել ենք նաև Visa-ի երկարամյա գործընկեր ID բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Նալբանդյանին։ Նա մանրամասն և համապարփակ կերպով քննարկել է Հայաստանում անկանխիկ տնտեսության զարգացման օրենսդրական կողմը՝ խորանալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և նոր կարգավորումների նպատակի մեջ։
Բացի այդ, մեր արշավին մասնակցում էր նաև Glovo-ն, որը հայաստանյան շուկայում գործում է մոտ մեկ տարուց ավելի։ Ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Գորոշչակը մանրամասն ներկայացրել է ընկերության մոտեցումները՝ անհպում վճարումների, տվյալների պաշտպանության և Հայաստանում իրենց գործունեության արդյունքների մասին։
Visa-ի անունից ես ներկայացրի քարոզարշավը և խոսեցի Visa-ի ֆինանսական գրագիտության գլոբալ տեսակետի, ինչպես նաև վճարումների անվտանգության հարցում Հայաստանի դիրքորոշման և այս ուղղությամբ վերջին միտումների մասին։ Բացի դրանից, Visa-ի թվային լուծումների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ստելմախը խոսեց այն տեխնոլոգիական առաջընթացների մասին, որոնք Visa-ն առաջարկում է իր սպառողներին ողջ աշխարհում, այդ թվում՝ «Tap-to-Phone» և թոքենիզացիայի ծառայությունների մասին:
Ընդհանուր առմամբ, վլոգների այս շարքը ծառայեց քարոզարշավի կարևորագույն նպատակներից մեկին՝ Հայաստանի բնակչությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրել համաշխարհային ընկերությունների փորձի մասին, թե ինչպես են նրանք աշխատում և ապահովում իրենց հաճախորդների ֆինանսական անվտանգությունը՝ ընդգծելով տեղական ֆինանսական հաստատությունների կենսական դերն այս գործընթացում։
Համաձայն ՀՀ կառավարության ներկայացրած վերջին տվյալների՝ բանկային քարտերով խարդախությունները կտրուկ աճել են 2022 թ. սեպտեմբերին, այս պարագայում ո՞րն է Visa-ի դերը վճարման անվտանգ եղանակների ապահովման գործում:
Visa-ն ձգտում է սերտորեն համագործակցել Հայաստանում իր բոլոր գործընկերների, ներառյալ ֆինանսական հաստատությունների և պետական մարմինների հետ: Ուստի այս և մյուս բոլոր արշավներում արդյունքների ձեռքբերումը հնարավոր է դառնում հենց նման համագործակցության և գործընկերության շնորհիվ։ Ցանկանում եմ ընդգծել մեր մտերիմ գործընկերների, օրինակ՝ ՀՀ Կենտրոնական բանկի որոշիչ դերն ու աջակցությունը Վճարումների անվտանգության արշավի իրականացման գործում։ Բացի դրանից, Visa-ն նաև քայլեր է ձեռնարկում, երբ անհրաժեշտ է դառնում գիտելիքների և գործնական հմտությունների տարածումն ու փոխանակումը: Մենք նաև շատ կենտրոնացած ենք ռեսուրսների ճշգրիտ բաշխման վրա, քանի որ մեծ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ մեր ներդրած ներդրումների արդյունավետությանը: Որպես սոցիալական պատասխանատու ցանց՝ Visa-ն միշտ ուշադիր հետևում է հանրության ներգրավվածությանը և քարոզարշավների նկատմամբ նրանց հետաքրքրվածության մակարդակը: Անդրադառնալով Visa-ի դերին անվտանգ վճարման մեթոդների խթանման գործում՝ նշեմ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում Visa-ն մեր գործընկեր բանկերի հետ համատեղ դիմավորել է Apple Pay-ը և Google Pay-ը Հայաստանում, ինչպես նաև ներդրել և գործարկել է Visa Tap-to-Phone ծառայությունը՝ երկրում վճարումների ընդունումը խթանելու համար։
Որո՞նք են վճարումների հիմնական միտումները, որոնք Visa-ն նկատել է Հայաստանում այս տարիների ընթացքում:
Առցանց վճարումների քանակի աճի հստակ միտում կա։ Տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում վճարելու և գումար ստանալու համար ավելի պարզ և հարմար եղանակներ։ Visa-ի տվյալներով՝ Հայաստանում 10 գործարքներից 8-ը անհպում են, այս թվերը վկայում են երկրում անկանխիկ տնտեսության զարգացման աճի միտումի և այդ ուղղությամբ հետագա զարգացման համար բնակչության պատրաստակամության մասին։ Այսպիսով՝ կանխիկ դրամի թվայնացումը Հայաստանում կարելի է համարել ներկայիս առանցքային միտումը։ Մենք ակնկալում ենք, որ թվային վերափոխումը կշարունակվի, և էլեկտրոնային առևտուրը կշարունակի զարգանալ, ինչը, ի վերջո, կարագացնի առցանց գործարքները:
Անվտանգության առումով հարկ է նշել, որ Հայաստանը բացառիկ երկիր է խարդախության ցածր ռիսկայնության առումով, սակայն, ինչպես արդեն նշեցիք, վերջին շրջանում այս ուղղությամբ որոշակի փոփոխություններ են նկատվում։ Ուստի Visa-ի դերը մնում է շատ զգալի, և մենք անհրաժեշտ ենք համարում անել հնարավորը, որպեսզի Հայաստանը և՛ շարունակի զարգացնել անկանխիկ տնտեսությունը, և՛ նպաստի խարդախության ցածր մակարդակի պահպանմանը։ Վերադառնալով մեր հարցման արդյունքներին՝ ուզում եմ նշել, որ հարցվածների գրեթե 87%-ը Հայաստանում երբեք խարդախության զոհ չի դարձել, իսկ 77%-ը կցանկանար ավելի շատ տեղեկություն ստանալ անվտանգ վճարումների և առցանց գնումների մասին։

Կարո՞ղ եք կիսվել մեզ հետ, թե խարդախության որ տեսակներն են առավել տարածված ողջ աշխարհում, և ի՞նչ է անում Visa-ն այդ խնդրի լուծման համար:
Վստահաբար կարող ենք ասել, որ կորոնավիրուսային գլոբալ համաճարակը մեծապես նպաստել է խարդախների ակտիվացմանը, քանի որ ժամանակաշրջանը բնութագրվում էր էլեկտրոնային վճարումների զգալի աճով։ Նրանք բավականին լավ հարմարվեցին նոր իրականությանը՝ օգտագործելով վնասարար ծրագրեր, ֆիշինգային և այլ տեսակի հարձակումներ՝ մարդկանց անձնական տեղեկություններին հասանելիություն ստանալու համար: Վերջին միտումները ցույց են տալիս, որ էլեկտրոնային առևտուրը շարունակում է մնալ ամենախոցելի տարածքը հարձակվողների համար: Ավելին ասեմ՝ Visa-ի կողմից հայտնաբերված խարդախությունների և տվյալների արտահոսքի դեպքերի գրեթե երեք քառորդի դեպքում, որոնք հիմնականում ներառում են սոցիալական ինժեներիայի կիրառմամբ և փրկագին պահանջող հարձակումներ, ներգրավված են եղել էլեկտրոնային առևտրի վաճառողներ: Կիբեռհանցագործները նաև ակտիվորեն թիրախավորում են կրիպտոարժույթները, հարձակման են ենթարկվում նաև կրիպտոկամուրջների ծառայությունները։
Չնայած նման ապօրինություններին, Visa-ի թիմն ամենօրյա ռեժիմով հետևում է այդ գործընթացներին և ապահովում, որպեսզի Visa ցանցը պաշտպանված լինի ցանկացած կիբեռհարձակումներից։ Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ավելի քան 9 միլիարդ դոլար ենք ներդրել մեր սպառողների անվտանգության համար՝ ապահովելով վճարումների բարձրակարգ անվտանգություն և համոզվելով, որ մեր ցանցում յուրաքանչյուր գործարք անվտանգ է և ապահով: Կցանկանայի նաև ընդգծել, որ Visa-ում զգայուն տեղեկատվության պաշտպանությունն ապահովվում է մի քանի հիմնական տեխնոլոգիական առաջընթացներով, ներառյալ թոքենիզացիան և Verified by Visa տեխնոլոգիան: Մենք հպարտ ենք, որ մեր գլոբալ ցանցը տասնամյակներ շարունակ հավատարիմ է շուկայում ամենաարագ, ամենաանվտանգ և հարմարավետ ծառայություններից մեկը մատուցելուն:
Խնդրում եմ ավելի մանրամասն պատմեք Հայաստանում Visa-ի հետագա գործունեության և ծրագրերի մասին:
Նախ, մեծ ոգևորությամբ ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս մենք նշեցինք Հայաստանում Visa-ի ներկայության 20-ամյակը, որը նշանակալի իրադարձություն է ոչ միայն մեզ համար, այլև երկրի հիմնական շահագրգիռ կողմերի համար։ Դա տասնամյակների բեղմնավոր աշխատանք է մեր գործընկերների հետ՝ ներդնելու և ստեղծելու նորարարություններ և տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են ողջ աշխարհի տնտեսությունների բարգավաճմանը: Այս հիշարժան առիթով տոնակատարությանը զուգահեռ մենք անցկացրինք նաև «Վճարումների ապագան» խորագրով ֆորում, որին մասնակցում էին մեր երկարամյա ավելի քան 100 գործընկերներ և տարբեր բանկերի ներկայացուցիչներ: Ֆորումի ընթացքում մենք հիշեցինք և նշեցինք վերջին 20 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև նախանշեցինք ապագա նպատակներն ու հետագա համագործակցության հիմնական առաջնահերթությունները։
Ինչ վերաբերում է մեր ապագա նպատակներին, Visa-ն վճռական է շարունակել անվերապահորեն աջակցել Հայաստանին անկանխիկ և ներառական տնտեսության զարգացման գործում՝ առաջարկելով անհպում վճարման տարբեր եղանակներ և կիսելով անվտանգ, հուսալի, արագ և հարմարավետ վճարային լուծումների ոլորտում իր կուտակած փորձը։





























